BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Մրցում են ազգային ընտրանիները

Մրցում են  ազգային ընտրանիները
27.03.2015 | 00:08

Մարտի 25-ին մեկնարկեց ազգային հավաքականների հանդիպումների շարքը: Դրանց մի մասն այս ընթացքում կունենա պաշտոնական, մյուս մասը` ընկերական հանդիպումներ, իսկ կան և այնպիսիք, որ կհամատեղեն երկուսն էլ: Այնպես որ, ներքին առաջնություններում վրա հասած դադարն այնքան էլ դադար չէ, ու այնքան էլ հանգստի ժամ չէ առաջատար ֆուտբոլիստների համար: Ներկայացնենք դրանցից մի քանիսը:
Գերմանիա-Ավստրալիա հանդիպումը լի էր անակնկալներով, ու Ասիայի չեմպիոնները հաջող քննություն բռնեցին իրենց համար արտագնա խաղում: Խաղն ավարտվել է 2:2 հաշվով: Գերմանացիները եղել են հանդիպման առաջին ու չորրորդ գոլերի հեղինակները: Ֆուտբոլասերը գոլառատ մեկ այլ խաղի է ականատես եղել` ի դեմս Դանիա-ԱՄՆ դիմակայության: Հյուսիսամերիկացիները երկու անգամ առաջ են անցել հաշվի մեջ, սակայն սկանդինավները, գերմանական «Վոլֆսբուրգի» կազմում հանդես եկող Նիկլաս Բենդտների հեթ տրիկի շնորհիվ, առաջ են անցել հաշվի մեջ: Ընդ որում, վերջին գոլը հարձակվողը խփել է ավելացված ժամանակում: Օրվա ընկերական մյուս հանդիպումներում հարավաֆրիկյան հավաքականը արտագնայում ուժեղ է եղել Սվազիլենդի ընտրանուց` 3:1, Նիգերիան տանը նվազագույն հաշվով զիջել է ՈՒգանդային, իսկ Շոտլանդիան գերազանցել է Հյուսիսային Իռլանդիային: 1:0 հաշիվն է արձանագրվել նաև Ինդոնեզիա-Կամերուն մրցակցությունում, իսկ ահա հարևան վրացիները Մալթայի ընտրանուն պարտության են մատնել երկու անպատասխան գնդակի առավելությամբ:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 699

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ